Главная » 2011 » Июль » 5 » Ագուերոն արդեն գիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան
21:30
Ագուերոն արդեն գիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան
Մադրիդի "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ընդգծել է, որ ինքն արդեն կողմնորոշվել է, թե որ ակումբի կազմում է անցկացնելու հաջորդ մրցաշրջանը:
Սակայն Արգենտինայի հավաքականի հարձակվողը հայտարարել է, որ ակումբի անունն ինքը կբարձրաձայնի միայն Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո: Նշենք, որ "Ատլետիկոյի" առաջատարին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը հանդիսանում է Թուրինի "Յուվենթուսը":
- Ես տեղյակ եմ, որ իմ գործակալն ակտիվորեն աշխատում է գործարքի ուղղությամբ, - Ագուերոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: - Այժմ ես պարզապես ցանկանում եմ հաջողությամբ ելույթ ունենալ Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Արդեն գիտեմ, թե որտեղ եմ շարունակելու իմ կարիերան, սակայն իմ որոշումը կբարձրաձայնեմ միայն մրցաշարի ավարտից հետո:
ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.