Главная » 2011 » Июль » 3 » Գեւորգ Ղազարյանն իր հերթական գնդակն է խփել Մետալուրգի կազմում
17:35 Գեւորգ Ղազարյանն իր հերթական գնդակն է խփել Մետալուրգի կազմում |
Ավստրիայում կայացած իր ուսումնամարզական հավաքն ավարտեց նաեւ Դոնեցկի "Մետալուրգը", որի կազմում հավաքին մասնակցում էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ: Հավաքի շրջանակներում "Մետալուրգն" այսօր անցկացրեց իր վերջին ստուգողական հանդիպումը, որտեղ նրա մրցակիցն էր ավստրիական "Կապֆենբերգը" եւ հավաքն ավարտեց խոշոր հաշվով տարած հաղթանակով:
"Մետալուրգի" մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան նաեւ Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանը, ովքեր հանդիպման երկրորդ կեսում փոխարինվեցին. 62-րդ րոպեին խաղադաշտը լքեց Գեւորգ Ղազարյանը, իսկ 77-րդ րոպեին փոխարինվեց նաեւ Մարկոս Պիզելին: "Մետալուրգի" կազմում ընդգրկված Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Կառլեն Մկրտչյանը, խաղադաշտում հայտնվեց հանդիպման 71-րդ րոպեին:
Այս խաղում Դոնեցկի "Մետալուրգն" իր մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3-0 հաշվով, իսկ տարած հաղթանակին նպաստեց նաեւ հանդիպման 15-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի խփած գնդակը:
Ուրախալի է, որ մեր ֆուտբոլիստները հաջող եւ արդյունավետ գործեցին "Մետալուրգի" անցկացրած ստուգողական խաղերում, ինչը հույս է ներշնչում, որ նույնպիսի արդյունավետությամբ մեր հավաքականի ֆուտբոլիստները կգործեն նաեւ Ուկրաինայի մեկնարկելիք առաջնությունում:
|
|
Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ |
Просмотров: 487 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
| Календарь |
| « Июль 2011 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | 1 | 2 | 3 | | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|