| |   Главная » 2011 » Июнь » 27 » Իմպուլսը պայմանագիր կնքեց Իլիասու Շիլայի հետ
 
 
| 01:38  Իմպուլսը պայմանագիր կնքեց Իլիասու Շիլայի հետ |  |  Դիլիջանի «Իմպուլս» է տեղափոխվել Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իլիասու Շիլան։ 188սմ հասակով կենտրոնական պաշտպանը մասնակցել է 2006թ. աշխարհի առաջնությանը։ Հայկական ակումբը նրա հետ պայմանագիր է կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ «Իմպուլսի» մամուլի քարտուղարությունից։
 Իլիասու Շիլան հայտնի է ռուսական «Սատուրնում» ունեցած ելույթներով։ Մերձմոսկովյան թիմում աֆրիկացին հանդես է եկել 2006-08թթ.։
 
 Գանայի հավաքականի կազմում Շիլան անցկացրել է 10 խաղ, որոնց թվում նաև 2006թ. աշխարհի առաջնության հետևյալ հանդիպումները. Իտալիա-Գանա (2։0, փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը ), Չեխիա-Գանա (0:2, մասնակցել է ողջ հանդիպմանը), Գանա-ԱՄՆ (2:1, մասնակցել է ողջ հանդիպմանը), Բրազիլիա-Գանա (3:0, մասնակցել է ողջ հանդիպմանը)։
 |  | Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | 
Просмотров: 620 | 
Добавил: Juve-Krasic
 | Рейтинг: 0.0/0 |  Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация  | Вход  ] | 
 | 
| Наш опрос |  |  |  
| Статистика |  | 
 Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |  |  |