Главная » 2011 » Июнь » 27 » Վալերի Ալեքսանյան. Նախորդ տարվա փորձը կօգնի Ուլիսին
15:18
Վալերի Ալեքսանյան. Նախորդ տարվա փորձը կօգնի Ուլիսին
                   Վալերի Ալեքսանյան. Նախորդ տարվա փորձը կօգնի Ուլիսին                                                                                                            

Հայաստանի հավաքականի թեկնածու Վալերի Ալեքսանյանը վերջերս տեղափոխվեց իրանական «Սանատ Նավթ» և ներկայումս մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին։ ArmSport.am-ի հետ զրույցում «Ուլիսի» նախկին պաշտպանը կիսվեց առաջին տպավորություններով և խոսեց իր նախկին թիմի մասին։


- Արդեն տեղյակ եք, որ «Սանատ Նավթ» տեղափոխվեցի Լևոն Պաչաջյանի միջոցով։ Շնորհակալ եմ Լևոնին և նրա գործակալին, որ նպաստեցին պայմանագրի կնքմանը։ 


Ի՞նչ տպավորություններ ունես Իրանից ևիրանական ֆուտբոլից։


- Շատ կարևոր է, որ «Սանատ Նավթում» ես մենակ չեմ։ Լևոնն այստեղ է և եթե որևէ դժվարություն է լինում, նրա միջոցով հեշտությամբ հաղթահարում եմ։ Թիմից առաջին տպավորությունները դրական են։ Համերաշխ կոլեկտիվ է։ Ինչ վերաբերում է մարզումներին, ապա ներկայումս ուսումնամարզական հավաք ենք անցկացնում։ Օրական 2 մարզում է տեղի ունենում։ Չէի ասի, թե ահռելի տարբերություն կա Հայաստանի հետ, սակայն շատ բաներ մարզումներում այլ է։


Պաչաջյանը ընտանիքով է բնակվում Իրանում։ Դու և՞ս մտադիր ես ընտանիքդ տեղափոխել Իրան։


- Այո։ Ընթացիկ ուսումնամարզական հավաքից հետո կունենանք ևս մեկ հավաք, որի ավարտից հետո արդեն ընտանիքս կմիանա ինձ։


Այժմ անդրադառնանք «Ուլիսին»։ Ինչպե՞ս բաժանվեցիր հայկական թիմից։


- Շատ շնորհակալ եմ «Ուլիսին», քանի որ ինձ թույլ տվեցին, որ ես տեղափոխվեմ «Սանատ Նավթ»։ Այժմ էլ հետաքրքրվում եմ թիմի ելույթներով, շփվում եմ տղաների հետ։ «Ուլիսը» շարունակում է մնալ իմ ուշադրության կենտրոնում։


Երեկ ավարտվեց Հայաստանի առաջնության առաջին կեսը։ «Ուլիսը» եզրափակեց լավագույն եռյակըև միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին»։Որքանո՞վ եսիրատեսական համարում չեմպիոն դառնալու հնարավորությունները։


- Առաջին շրջանը «Ուլիսը» կարող էր և առաջին տեղում ավարտել, բայց դեռ երկար ճանապարհ կա մինչև վերջին տուրը և ոչինչ չեմ բացառում։ Միայն վստահ եմ, որ թիմը կրկին կլինի լավագույն եռյակում։

Շուտով «Ուլիսը» կսկսի ելույթները Եվրոպայի լիգայում։ Ինչպես ես գնահատում թիմիհնարավորությունները հունգարական «Ֆերենցֆարոշի» հետ դիմակայությունում։


- Մրցակցի վերաբերյալ բարդ է կարծիք հայտնելը, ուստի հնարավորությունները հավասար եմ գնահատում։ Դրական է այն, որ առաջին հանդիպումը «Ուլիսը» կանցկացնի մրցակցի հարկի տակ։ Բացի այդ, նախորդ տարի «Ուլիսը» հանդես է եկավ Եվրոպայի լիգայի խաղարկությունում և որոշակի փորձ ձեռք բերեց։ Կարծում եմ, որ այս տարի տղաների գործողություններում լարվածություն չի նկատվի։


Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | Просмотров: 509 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.