Ինչպես հաղորդում է «Football Italia-ն», «Յուվենթուսը» հետ է բերել Սերխիո Ալմիրոնին:
Անցած ամառ թուրինցիները նրա իրավունքների կեսը վաճառեցին «Բարիին», սակայն հարկ են համարել հետ գնել խաղացողին: 2010-11 մրցաշրջանում Ալմիրոնը Ա Սերիայում անցկացրել է 25 խաղ:
Բացի այդ թուրինյան ակումբը լիովին հրաժարվել է Ռաֆաելե Պալադինոյի, Միկելե Պաոլուչիի ու Դավիդե Լանզաֆամեի իրավունքներից:
Միևնույն ժամանակ ակումբը չի կարողացել պայմանավորվել «Բոլոնիայի» հետ Ալբին Էկդալի իրավունքների շուրջ ու հիմա տարաձայնությունները կպարզվեն կույր աճուրդի միջոցով: