Այսօր «Յուվենտուսը» նշում է միանգամից 4 հոգու ծնունդ, ովքեր ներկայումս կամ անցյալում կապ են ունեցել «Ծեր Սինյորայի» հետ:
Այսպես, «Յուվեի» հարձակվող Ալեսանդրո Մատրին այսօր դառնում է 27 տարեկան: Մատրին ծնվել է Միլանում, իսկ «Յուվե» տեղափոխվել է 2010 թվականին:
Այսօր նաև «Յուվեի» բժիշկների խմբի ղեկավարՖաբրիցիո Տենկոնեի ծննդյան օրն է: Երկար տարիներ «բիանկոներիների» հետ աշխատած բժիշկը դառնում է 46 տարեկան:
Այս օրն են ծնվել նաև Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ուՍերխիո Բրիոն, ովքեր հանդես են եկել «Յուվեի» կազմում 80-ականներին: Իմիջիայլոց, Սերխիո Բրիոն իր տեղն է գտել ակումբի 50 լեգենդների շարքում: Պրանդելին դառնում է 54, իսկ Բիոն 55 տարեկան:
forzajuve.do.am-ը սրտանց շնորհավորում է ինչպես վերոհիշյալ ներկայիս և նախկին «բիանկոներիներին», այնպես էլ բոլոր «յուվենտինոներին», ում ծննդյան օրն է: