Главная » ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
Իմպուլսը խզել է բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը
Դիլիջանի «Իմպուլսը» երկկողմանի համաձայնությամբ խզել է բրազիլացի կիսապաշտպան Էլտոն Կարդոսոյի հետ պայմանագիրը։ Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ «Իմպուլսի» մամուլի քարտուղարությունից։

Կարդոսոն նախորդ մրցաշրջանում համարվում էր «Իմպուլսի» առաջատար խաղացողներից մեկը, սակայն ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ հաստատվել հիմնական կազմում և հայտնվել էր «Իմպուլս-2»-ում։

... Читать дальше »
Քվեարկենք Յուրայի օգտին
Ռուսական championat.com կայքում «հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ» մասնակցում է նաև մեր` Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Քվեարկենք մեր ֆուտբոլիստի օգտին և օգնենք, որպիսի նա գրավի առաջին հորիզոնականը հարձակվողներ բաժնում:
Յուրայի համար կարող եք քվեարկել  այստեղ
... Читать дальше » ... Читать дальше »
Էդգար Մանուչարյանը վարձավճարով տեղափոխվեց Ուրալ
Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն այսօր «Փյունիկի» կազմում անցկացրեց իր վերջին մարզումը։ Ֆուտբոլիստը պատրաստվում է մեկնել Եկատերինբուրգ և մեկ տարի վարձավճարով հանդես գալ տեղի «Ուրալի» կազմում։ Վերջինս Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում ընթանում է 5-րդ հորիզոնականում։ 

Այս մասին տեղեկացնում է "Փյունիկի" պաշտոնական կայքը։

«Ուրալում» ներկայումս ելույթ են ունենում նաև հայազգի ֆուտբոլիստներ Նիկոլայ Սաֆրոնիդին և Դենիս Թումասյանը։ Նախորդ մրցաշրջանում այս թիմում էր նաև Արտակ Ալեքսանյանը, ով այժմ հանդիսանում է «Փյունիկի» ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Մանուչարյանը կարիերան սկսել է «Փյունիկում», ապա 2005թ. տեղափոխվել է հոլանդական «Այաքս», որտեղից հետագայում վարձավճարով տեղափոխվել է "Հարլեմ", ապա` "Ալպերդորն":
... Читать дальше »
Լիտվա-Հայաստան. գնահատականներ

Կաունասում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը խոշոր 0։3 հաշվով զիջեց Լիտվայի ընտրանուն, որը Եվրոպայի ուժեղագույն հավաքականների թվին երբեք չի դասվել։  «Սպորտ-12»-ը 10 բալանոց համակարգով գնահատականներ է տվել Հայաստանի հավաքականի խաղացողներին։

Կարեն Իսրայելյան - 4.0

... Читать дальше » ... Читать дальше »

Վարդան Մինասյան. Մի շարք փորձարկումներ կատարեցինք
Լիտվա-Հայաստան ընեկրական խաղից հետո (3։0) Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լիտվացի լրագրողների հարցերին։

«Այս հանդիպմանը մենք մի շարք փորձարկումներ կատարեցինք՝ ստուգելով երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր ապագայում կարող են հաջողություն բերել մեր թիմին։ Այս հանդիպումը շատ կարևոր էր պաշտոնական խաղերից առաջ։ Ինչ-որ բան մեզ մոտ այսօր ստացվեց, իսկ ինչ-որ բան՝ ոչ։ Մենք կփորձենք վերլուծել մեր սխալները ապագայում այդ բացթողումները լրացնելու նպատակով։ Երկրորդ խաղակեսում մենք կարմիր քարտ ստացանք, ինչից հետո մեր ռազմավարությունը ձախողվեց», - ասել է մարզիչը։ 

«Լիտվայի թիմը լավ էր պատրաստաված ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեբանորեն։ Նրանց թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք կարող են մրցակցություն ստեղծել ցանկացած թիմում։ Ինձ հատկապես դուր եկավ Չեսնաուսկասի խաղը»։
... Читать дальше »
Ռայմոնդաս Ժուտաուտաս. Սխալ կլիներ կենտրոնանալ Հայաստանի հավաքականի առաջատարների վրա

Լիտվա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ Լիտվայի հավաքականի գլխավոր մարիզչ Ռայմոնդաս Ժուտաուտասը ասել է հետևյալը.


... Читать дальше » ... Читать дальше »

Վարդան Մինասյան. Խնդիրը նոր ֆուտբոլիստներ փորձարկելն է
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կաունասում պատասխանել է լիտվացի լրագրողների հարցերին:

- Պարոն Մինասյան ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից:

- Սա մեր վերջին հանդիպումն է պաշտոնական խաղերից առաջ, թիմի կազմում կան նորեկներ, որոնց պետք է փորձարկենք, սա է մեր խնդիրը այս խաղում:

- Հավաքականում բավականին շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կան
:

- Մենք փոփոխել ենք կազմը, համալրել ենք հավաքականը երիտասարդ խաղացողներով: Սա ապագայի թիմ է և կարևոր է որ տղաներն անմնացորդ տրվում են իրենց գործին:

- Ի՞նչ կարծիքի եք Լիտվայի հավաքականի մաս ... Читать дальше » ... Читать дальше »
Միկան հրաժարվեց Էդնեյից և Լոպեսից
Երևանի «Միկան» երկկողմ համաձայնությամբ խզել է Էդնեյ դե Օլիվեյրայի (Բրազիլիա) և Պեդրո Լոպեսի (Իսպանիա) հետ պայմանագրերը։ Այս մասին ArmSport.am-ին հայտնեցին «Միկայի» մամուլի քարտուղարությունից։

Երկու ֆուտբոլիստներն էլ չմասնակցեցին Հայաստանի առաջնության 17-րդ տուրի «Բանանցի» հետ հանդիպմանը, իսկ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում «Միկայի» սլովակ գլխավոր մարզիչ Յոզեֆ Բուբենկոն չթաքցրեց, որ դժգոհ է նրանց գործողություններից ուստի դուրս է թողել կազմից։

Մրցաշրջանի առաջին հատվածում այս ֆուտբոլիստները համարվում էին «Միկայի» հիմնական կազմի խաղացողներ, իսկ Էդնեյը թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն էր։
... Читать дальше »
1 2 3 »
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.