«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հերքել է այն տեղեկությունները, որ հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sportbox.Ru-ն։
Բացի «Ծեր Սինյորայից» 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անգլիական «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»։
«Աֆելայը կմնա «Բարսելոնայում»,- Սուբիսարետայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն,- մենք այլ ակումբների հետ բանակցություններ չենք վարում նրա տրանսֆերի վերաբերյալ»։
Նշենք, որ ներկայումս Աֆելայը վերականգնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում ստացած ծնկի վնասվածքից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2015թ. ամառը։