«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին իր հոր անվան ընկերական մրցաշարում «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո (2։1) նշել է, որ իր թիմը առաջին խաղակեսը հիանալի անցկացրեց, հաղորդում է soccer.ru-ն։
Ակումբի 74-ամյա սեփականատիրոջ կարծիքով երկրորդ խաղակեսում զգացնել է տվել հիմնական կազմի խաղացողների բացակայությունը։ Բեռլուսկոնիի գավաթը խաղարկվում էր արդեն 21-րդ անգամ։ Մրցաշարը հիմնվել է 1991թ.։
«Միլանի» կազմում երկրորդ խաղակեսում հիմնական կազմի ընդամենը չորս խաղացող էր, մինչդեռ «Յուվենտուսը» իր մարտական կազմով էր, այդ պատճառով մենք կենտրոնացել էինք պաշտպանության վրա։ Իսկ ահա առաջին կեսում մեր տղաները վերահսկում էին խաղի ընթացքը և երկու հիասքանչ գոլ խփթեցին։
Զեդորֆն իր գործի վարպետն է։ Խաղադաշտում նրա գործողություններից ես հաճույք էի ստանում։ Իսկ թե ինչպես նա իրացրեց տուգանայինը պարզապես հիացնող էր։ Կլարենսը շատ խելացի մարդ է, և խաղում նա կարողանում է օգտագործել իր խելքը։
Նաև ինձ դուր եկավ Կասանոն, նա լավ հանդիպում անցկացրեց և մոտ էր գոլ խփելուն»։
Շատ անսովոր էր Պիրլոյին տեսնել «Յուվենտուսի» մարզաշապիկով։ Նա հզոր ֆուտբոլիստ է, և ես հիանում եմ նրանով։ Ափսոսում եմ, որ ստիպված էինք նրան հրաժեշտ տալ»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում «Միլանի» պաշտոնական կայքը։
|