Главная » 2011 » Август » 15 » Բոլորն ուզում են վերադառնալ նախկին մակարդակին. Վուչինիչ
23:52
Բոլորն ուզում են վերադառնալ նախկին մակարդակին. Վուչինիչ
Վերջերս «Ռոմայից» «Յուվենտուս» տեղափոխված չեռնոգորցի հարձակվող Միրկո ՎուչինիչըTuttoSport-ի հետ զրույցում նշել է, որ ցանկանում է, որպեսզի իր նոր թիմը Եվրոպայում առաջատար դիրքեր գրավի: «Յուվենտուսը համաշխարհային մակարդակի թիմ է»,-նշել է 27-ամյա ֆուտբոլիստը ու հավելել. «Չեմպիոնների լիգան ամենակարևոր ակումբային մրցաշարն է, ուստի կցանկանայի դրան մասնակցել «Յուվեի» հետ»: «Մենք աշխատում ենք` վերադառնալու նախկին բարձունքներին, սակայն դա անելու համար երկար ճանապարհ է սպասվում: Երբ տեղափոխվեցի Թուրին, զրուցեցի մարզչի և նախագահի հետ ու հասկացա, որ այստեղ բոլորը ցանկանում են վերադառնալ նախկին մակարդակին»,-նշել է «Յուվեի» նորեկը: Juventus.am
ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.