Ինչպես փոխանցում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, թիմի երկու նորեկ «Վ»-երն իրենց խոսքն ասացին երեկ կայացած TIM գավաթում, որտեղ «Ծեր Սինյորան», 11-մետրանոցներով պարտվելով «Ինտերին» և 2:1 հաշվով հաղթելով «Միլանին», զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Միրկո Վուչինիչը և Արտուրո Վիդալը, ովքեր այս ամառ են տեղափոխվել Թուրին, դարձան գոլերի հեղինակներ: Վուչինիչը խոցեց «Ինտերի» դարպասը, իսկ Վիդալն աչքի ընկավ «Միլանի» հետ խաղում:
«Մենց ցույց տվեցինք, որ գտնվում են լավ մարզավիճակում` չնայած վերջին շրջանի ծանր գրաֆիկին: Կոնտեի մեթոդները հիանալի են համադրվում իմ տվյալների հետ, և կարծում եմ` գոլը ցույց տվեց դա: Ուրախ եմ, որ գրավեցի մրցակցի դարպասը»,-նշել է Վուչինիչը:
«Խաղում հաղթանակը, գոլը և գոլային փոխանցումները օգնեցին ինձ մեկնարկում և մեծ հաճույք պատճառեցին: Թիմը դառնում է ավելի ու ավելի լավը, և ես կարողացա բավական արագ մերվել նրան: Մենք շատ լավ խաղացինք, և երեկվա հանդիպումները մեծ հույս են ներշնչում»,-հավելել է Վիդալը: