«Լիոնի» բրազիլացի կիսապաշտպան Միշել Բաստոսն անդրադարձել է «Յուվենտուս» տեղափոխության փորձերին և արտահայտել իր կարծիքն այդ կապակցությամբ, փոխանցում է France Football-ը:
«Յուվենուսը» իմ տեղափոխության վերաբերյալ երկու առաջարկ էր արել «Լիոնին»: Սակայն «Լիոնը» չընդունեց այդ առաջարկները: Այսպես է եղել»,-նշել է բրազիլացի եզրային կիսապաշտպանը:
«Ես ցանկանում էի, որպեսզի ամեն ինչ հստակ լիներ: Ես կարիք ունեի իմանալ, թե որտեղ եմ խաղալու նոր մրցաշրջանում: Ես սպասեցի և կայացրեցի իմ որոշումը: Ես մնում եմ «Լիոնում»,-հավելել է Բաստոսը:
Նշենք, որ «բիանկոներիներն» այժմ կենտրոնացել են «Ֆիորենտինայի» պերուացի կիսապաշտպան Խուան Մանուել Վարգասի վրա, ում ձեռքբերումը դիտվում է որպես ձախ եզրի ուժեղացման փորձ:
Juventus.am