Главная » 2011 » Июль » 3 » Գեւորգ Ղազարյանն իր հերթական գնդակն է խփել Մետալուրգի կազմում
17:35
Գեւորգ Ղազարյանն իր հերթական գնդակն է խփել Մետալուրգի կազմում
Ավստրիայում կայացած իր ուսումնամարզական հավաքն ավարտեց նաեւ Դոնեցկի "Մետալուրգը", որի կազմում հավաքին մասնակցում էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ:


Հավաքի շրջանակներում "Մետալուրգն" այսօր անցկացրեց իր վերջին ստուգողական հանդիպումը, որտեղ նրա մրցակիցն էր ավստրիական "Կապֆենբերգը" եւ հավաքն ավարտեց խոշոր հաշվով տարած հաղթանակով:


"Մետալուրգի" մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան նաեւ Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանը, ովքեր հանդիպման երկրորդ կեսում փոխարինվեցին. 62-րդ րոպեին խաղադաշտը լքեց Գեւորգ Ղազարյանը, իսկ 77-րդ րոպեին փոխարինվեց նաեւ Մարկոս Պիզելին: "Մետալուրգի" կազմում ընդգրկված Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Կառլեն Մկրտչյանը, խաղադաշտում հայտնվեց հանդիպման 71-րդ րոպեին:

Այս խաղում Դոնեցկի "Մետալուրգն" իր մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3-0 հաշվով, իսկ տարած հաղթանակին նպաստեց նաեւ հանդիպման 15-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի խփած գնդակը:

Ուրախալի է, որ մեր ֆուտբոլիստները հաջող եւ արդյունավետ գործեցին "Մետալուրգի" անցկացրած ստուգողական խաղերում, ինչը հույս է ներշնչում, որ նույնպիսի արդյունավետությամբ մեր հավաքականի ֆուտբոլիստները կգործեն նաեւ Ուկրաինայի մեկնարկելիք առաջնությունում:

Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | Просмотров: 432 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.