Թուրինի "Յուվենթուսը" մտադիր է պայքարել Կազանի "Ռուբինի" բրազիլացի հարձակվող Կառլոս Էդուարդոյին ձեռք բերելու համար:
"Ծեր սինյորայի" գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան վստահ է, որ 24-ամյա ֆուտբոլիստը կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը, տեղեկացնում է Calcioline.com կայքը:
"Յուվենթուսը" մտադիր է շուտով բանակցություններ սկսել կազանյան ակումբի հետ` բրազիլացի ֆուտբոլիստին վարձավճարով` այնուհետեւ նաեւ նրա ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի ամռանը Էդուարդոն դարձավ "Ռուբինի" պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը (մոտ 20 մլն. եվրո)` ռուսական ակումբի հետ կնքելով 4-ամյա պայմանագիր: "Ռուբինի" կազմում բրազիլացի ֆուտբոլիստն անց է կացրել 8 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.