Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային ընտրանու պաշտպան Ջիորջիո Կիելինին, «Ծեր Սինյորայի» պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է մեկնարկելիք մրցաշրջանում իր սպասելիքների մասին:
«Մենք այս տարի տրամադրված ենք մեծ խանդավառությամբ, սակայն լինելու է պայքար և մեծ պատասխանատվություն մեր ուսերին»,-նշել է Կիելինին և շարունակել.
«Այս շաբաթ մեզ են սպասում մրցաշրջանի նախապատրաստական փուլի վերջին շաբաթվա հանդիպումները: Այնուհետև կմեկնարկի մրցաշրջանը: Մենք տքնաջան աշխատում ենք` գործնականում կիրառելու այն, ինչ մարզիչն է ասում մեզ: Մենք ցանկանում ենք լինել գլխավոր դերերում»,-ասել է իտալացի պաշտպանը:
27-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաև «բիանկոներիների» նոր մարզադաշտի` «Յուվենտուս Արենայի» մասին:
«Անհամբերությամբ ես սպասում, թե երբ եմ խաղալու նոր մարզադաշտում: Սպասում եմ` տեսնելու ու փորձելու նոր «Դելլե Ալպին» և այն զգացողություններն ու մթնոլորտը, որոնք կզգան երկրպագուներն ու ֆուտբոլիստները»:
Նշենք, որ «Յուվեն» Ա Սերիայի 2011/2012 մրցաշրջանը մեկնարկելու է Ուդինեում, որտեղ օգոստոսի 28-ին մրցելու է տեղի «Ուդինեզեի» հետ:
Juventus.am