Главная » 2011 » Август » 10 » Վարդան Մինասյան. Խնդիրը նոր ֆուտբոլիստներ փորձարկելն է
15:47
Վարդան Մինասյան. Խնդիրը նոր ֆուտբոլիստներ փորձարկելն է
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կաունասում պատասխանել է լիտվացի լրագրողների հարցերին:

- Պարոն Մինասյան ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից:

- Սա մեր վերջին հանդիպումն է պաշտոնական խաղերից առաջ, թիմի կազմում կան նորեկներ, որոնց պետք է փորձարկենք, սա է մեր խնդիրը այս խաղում:

- Հավաքականում բավականին շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կան
:

- Մենք փոփոխել ենք կազմը, համալրել ենք հավաքականը երիտասարդ խաղացողներով: Սա ապագայի թիմ է և կարևոր է որ տղաներն անմնացորդ տրվում են իրենց գործին:

- Ի՞նչ կարծիքի եք Լիտվայի հավաքականի մասին


- Ես հետևել եմ Լիտվայի հավաքականի վերջին հանդիպումներին և պետք է ասեմ որ ուժեղ թիմ է: Հիմնական կազմի ֆուտբոլիստները հանդես են գալիս լավ ակումբներում և հավաքականը դեռ ունի հնարավորություններ ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարում: 

- Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Լիխտենշտեյնի հավաքականից կրած պարտությունը

-Ձեր հավաքականը հանդիպման ամբողջ ընթացքում ուներ առավելություն, սակայն երկու հարված ձեր թիմի դարպասին և երկու գոլ: Սա ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է:
 

-Ինչ նպատակ եք հետապնդում այս խաղում
 

- Իմ գլխավոր նպատակն է` փորձարկել նոր ֆուտբոլիստներին: Մեր հիմնական դարպասապահի և կենտրոնական պաշտպանի բացակայության պարագայում դա է գլխավոր խնդիրը, ճիշտ է այնուամենյանիվ մենք պայքարելու ենք դրական արդյունքի հասնելու համար:

- Ինչո՞ւ որպես մրցակից ընտրվեց հենց Լիտվայի հավաքականը
:

- Առաջին հերթին ցանկանում էինք անցկացնել արտագնա ընկերական հանդիպում, հետո էլ Լիտվայի հավաքականը իր խաղային ոճով նման է Սլովակիայի ընտրանուն, որի հետ խաղալու ենք ընտրական մրցաշարում:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն
Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | Просмотров: 567 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.