«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել «Չեզենայի» իտալացի հարձակվող Էմանուելե Ջիաչերինիին, փոխանցում է Tuttosport-ը:
Կոնտեն այդ կերպ ցանկանում է ուժեղացնել «բիանկոներիների» հարձակվողական գիծը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է 2011/2012 մրցաշրջանի ավարտից հետո: Այդ պատճառով «Չեզենան» ցանկանում է նրան վաճառել հիմա, որպեսզի ֆուտբոլիստը եկող ամռանն առանց գումարի այլ ակումբ չտեղափոխվի: «Յուվեն» իր հերթին Ջիաչերինի տեղափոխության մեջ ցանկանում է ներառել թիմի կիսապաշտպանԽորխե Մարտինեսին:
«Յուվեի» երկրպագուները ջերմ կընդունեն Ջիաչերինիին, ով անցած մրցաշրջանում երկու անգամ չկարողացավ գրավել թուրինցիների դատարկ դարպասը: