Ինչպես տեղեկացնում է La Gazzetta Sello Sport-ը, «Յուվենտուսը»
միացել է «Ֆիորենտիանայի» ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոնոմ Ռամիրեսի համար պայքարին:Երիտասարդ ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Բոլոնիայի» կազմում: «Մանուշակները» պատրաստ են 20-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել 9,5 մլն եվրո եւ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆելիպեի տեղափոխության իրավունքների 50 տոկոսը: Սակայն «Բոլոնիան» դեռ չի արձագանքել այդ առաջարկին:
Եւ հիմա Ռամիրեսի համար պայքարի մեջ պատրաստ է մտնել նաև «Յուվենտուսը», որը կփորձի այս տեղափոխության ժամանակ օգտագործել Անտոնիո Կոնտեին ծրագրերի մեջ չմտնող ֆուտբոլիստներին: Թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվելԱլբին Էկդալից, Խորխե Մարտինեսից եւ վարձավճարով «Բոլոնիա» ուղղարկել երիտասարդ պաշտպան Ֆրեդերիկ Սորենսենին:
Գաստոն Ռամիրեսը միացել է իր ներկայիս ակումբին 2010 թվականի ամռանը` այստեղ տեղափոխվելով «Պենյարոլա» ակումբից: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչ2015 թվականը: Նախկինում ուրուգվայցի երիտասարդով հետաքրքրվել է «Ինտերը»:
Juventus.am