«Յուվենտուսը» երկօրյա հանգստից հետո վերսկսել է մարզումները Վինովոյում: Այս մասին տեղեկացնում է «Յուվեի» պաշտոնական կայքէջը:
Այս առավոտ թիմը մարզվել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, ապա լսել նրա ցուցումները:
Այժմ Կոնտեի գլխավորությամբ թիմը պատրաստվում է առաջիկա կարևոր շաբաթվան, որից հետո արդեն մեկնարկելու են Իտալիայի առաջնության հանդիպումները:
Օգոստոսի 18-ին «Յուվեն» TIM գավաթում կմրցի «Միլանի» և «Ինտերի» հետ, իսկ 3 օր անց` Բեռլուսկոնիի գավաթում կհանդիպի «Միլանի» հետ:
Juventus.am