«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է այս ամռանը հրաժեշտ տալ թիմի 11 ֆուտբոլիստների, հաղորդում է soccernews.ru-ն՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ «սև ցուցակ» են ընկել դարպասապահ Մանինգերը, պաշտպաններ Մոտան, Գրոսոն և Գրիգերան, կիսապաշտպաններ Սիսոկոն, Տյագոն, Մարտինեսը և Մելոն, ինչպես նաև հարձակվողներ Տոնին, Յակվինտան և Ամաուրին։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Յուվենտուսն» արդեն պայմանագիր է ստորագրել պաշտպաններ Լիխտշտայների և Ցիգլարի, ինչպես նաև՝ կիսապաշտպաններ Պիռլոյի և Պացիենցայի հետ։