Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» շարունակում է «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպանԼեոնարդո Բոնուչիի տեղափոխությանն ուղղված փորձերը, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:
Այս ամառ ռուսաստանյան ակումբն իտալացի ֆուտբոլիստի համար «Յուվեին» արդեն առաջարկել էր 8 մլն եվրո, սակայն մերժում էր ստացել:
«Զենիթի» ներկայացուցիչները պատրաստվում են առաջիկա 24 ժամերի ընթացքում ևս մեկ առաջարկով դիմել «բիանկոներիների» սպորտային տնօրենԲեպպե Մարոտային:
24-ամյա պաշտպանը 15,5 մլն եվրոյով Թուրին էր տեղափոխվել 2010 թվականին «Բարիից»:
Նշենք, որ «Յուվեն» ինքն է ակտիվորեն կենտրոնական պաշտպան փնտրում: