Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Ստամբուլում


Չեմպիոնների Լիգային մասնակցելու նախապատրաստական փուլի շրջանակներում ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ, համաձայնություն է ձեռք բերվել Ստամբուլի "Ֆեներբախչեի" եւ Դոնեցկի "Շախտյորի" միջեւ:
Խաղը կայանալու է հուլիսի 21-ին` Ստամբուլի "Շուքրյու Սարաջօղլու" մարզադաշտում, որտեղ, ի դեպ, Դոնեցկի "Շախտյորը" նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը: Հուսանք, որ այդ խաղին կմասնակցի նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը եւ իր թիմի կազմում կկարողանա Ստամբուլում հաղթել թուրքական ակումբի:
Նշենք նաեւ, որ հուլիսի 24-ին մեկնարկող Թուրքիայի առաջնությունից առաջ, "Ֆեներբախչեի" համար դա կլինի վերջին ստուգողական հանդիպումը:
... Читать дальше »