Կազանի «Ռուբինի» բրազիլացի կիսապաշտպանԿառլոս Էդուարդոն կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում»:
«Բիանկոներիները» 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում են 18 մլն եվրո, փոխանցում է Globoesporte.com-ը:
«Յուվեն» նախատեսում է «Հոֆենհայմի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչ հաջորդ ուրբաթ:
Նշենք, որ Կառլոս Էդուարդոն վնասվածքի պատճառով շուրջ 1 տարի բաց է թողել: Բրազիլացին վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2010 թվականի նոյեմբերի 8-ին «Ռուբին»-«Սպարտակ» (1:1) հանդիպման ժամանակ:
Juventus.am