Главная » 2011 » Август » 05
Յուվենտուսը մտադիր է գնել Էլիային
 «Յուվենտուսն» առաջարկ է արել «Համբուրգին» կիսապաշտպան Էլյերո Էլիայի տրանսֆերի վերաբերյալ։ Նախորդ ամռանը ևս թուրինցիները ցանկանում էին գնել 24-ամյա հոլանդացուն։ «Ծեր Սինյորայի» նոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տեսնում է նրան կիսապաշտպանության ձախ եզրում։
«Յուվենտուսն» իսկապես մտադիր է ձեռք բերել Էլիային և արդեն իսկ առաջարկ է արել «Համբուրգին»։ Եվ եթե ֆինանսական տեսնակյունից այս առաջարկը գոհացնի ֆուտբոլիստին, ապա նա հանդես կգա Ա սերիայում», - ֆուտբոլիստի գործակալ Ֆաբիո Պարատիցիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
... Читать дальше »
Միրկո Վուչինիչը` պաշտոնապես Յուվենթուսի ֆուտբոլիստ
 Թուրինի "Յուվենթուսի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբին հաջողվել է վերջնականապես ձեւակերպել "Ռոմայի" չեռնոգորցի հարձակվող Միրկո Վուչինիչի տեղափոխությունը:
Վուչինիչն այսօր բուժզննում է անցել "Յուվենթուսում", որից հետո "Ծեր սինյորայի" հետ կնքել է 4-ամյա պայմանագիր:
Համաձայն կնքված պայմանագրի, Վուչինիչի դիմաց "Ռոմային" հասանելիք 15 մլն. եվրոն "Յուվենթուսը" կվճարի 3 տարվա ընթացքում:... Читать дальше »
Յուվենթուսը հետաքրքրվում է Ալեքսով
 Թուրինի "Յուվենթուսը" մտադիր է թիմի պաշտպանական գիծն ուժեղացնելու նպատակով ձեռք բերել Լոնդոնի "Չելսիի" պաշտպան Ալեքսին, ով դադարել է "ազնվականների" հիմնական կազմում հայտնվել այն բանից հետո, երբ թիմի կազմը համալրեց Դավիդ Լուիսը:
Թուրինյան ակումբի ղեկավարները մտադիր են բրազիլացի ֆուտբոլիստին վարձակալել մեկ մրցաշրջանով, ինչպես նաեւ ստանձնել Ալեքսի աշխատավարձի պարտավորությունները, տեղեկացնում է Tuttosport-ը:
Բրազիլիայի հավաքականի կազմում 17 խաղ անցկացրած Ալեքսը "Չելսի" է տեղափոխվել 2007թ.-ին` հոլանդական ՊՍՎ-ից: Նախորդ մրցաշրջանում Ալեքսը "Չելսիի" կազմում անց է կացրել 19 խաղ եւ դարձել 2 գոլի հեղինակ:... Читать дальше »
Խուան Մանուել Վարգասն ընտրում է Զենիթի եւ Յուվենթուսի միջեւ
 Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը" շարունակում է պայքարել իտալական "Ֆիորենտինայի" եւ Պերուի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մանուել Վարգասին ձեռք բերելու համար, տեղեկացնում է bobsoccer.ru-ն:
Ըստ աղբյուրի ունեցած տվյալների, 15-20 մլն. եվրոյի դիմաց "Ֆիորենտինան" պատրաստ է Վարգասին զիջել Ռուսաստանի չեմպիոններին: Ինքը` ֆուտբոլիստն, առայժմ քննարկում է ստացված առաջարկությունը:
Հիշեցնենք, որ Խուան Մանուել Վարգասին ձեռք բերելու պայքարում "Զենիթի" մրցակիցն է հանդիսանում Թուրինի "Յուվենթուսը":... Читать дальше »
Ամաուրին եւ Գրոսոն չեն մեկնել Յուվենթուսի հավաքին
 Թուրինի "Յուվենթուսի" հարձակվող Ամաուրին եւ պաշտպան Ֆաբիո Գրոսոն չեն ընդգրկվել թիմի հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում: Հավաքը նախատեսված է Կյուզա-դի-Պեզիոյում, որտեղ "Յուվենթուսն" անց է կացնելու առաջիկա 4 օրերը:
Այդպիսով, "Ծեր սինյորայի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակնարկել է, որ Ամաուրին եւ Գրոսոն թուրինցիների նոր ձեւավորվող թիմի մասը չեն հանդիսանում:
Ամենայն հավանականությամբ, մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելն այս երկու ֆուտբոլիստները կփոխեն իրենց ակումբային գրանցումները:... Читать дальше »
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍՆ» ՈՒԶՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՎԻԴԻՉԻՆ
 Իտալական «Յուվենտուսը» պաշտոնապես ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչին, հայտնում է Daily Star-ը: Նրա տրանսֆերային արժեքը 37 միլիոն եվրո է: «Մանկունյանցիների» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականը:
29-ամյա ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանում անցկացրել է 47 խաղ, որոնցում խփե
...
Читать дальше »
... Читать дальше »
|
|
|
Наш опрос |
|
Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|