Վարդան Մինասյան. Մի շարք փորձարկումներ կատարեցինք


Լիտվա-Հայաստան ընեկրական խաղից հետո (3։0) Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լիտվացի լրագրողների հարցերին։
«Այս հանդիպմանը մենք մի շարք փորձարկումներ կատարեցինք՝ ստուգելով երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր ապագայում կարող են հաջողություն բերել մեր թիմին։ Այս հանդիպումը շատ կարևոր էր պաշտոնական խաղերից առաջ։ Ինչ-որ բան մեզ մոտ այսօր ստացվեց, իսկ ինչ-որ բան՝ ոչ։ Մենք կփորձենք վերլուծել մեր սխալները ապագայում այդ բացթողումները լրացնելու նպատակով։ Երկրորդ խաղակեսում մենք կարմիր քարտ ստացանք, ինչից հետո մեր ռազմավարությունը ձախողվեց», - ասել է մարզիչը։
«Լիտվայի թիմը լավ էր պատրաստաված ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեբանորեն։ Նրանց թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք կարող են մրցակցություն ստեղծել ցանկացած թիմում։ Ինձ հատկապես դուր եկավ Չեսնաուսկասի խաղը»։
... Читать дальше »