Главная » 2011 » Август » 20 » Ալեքսը ցանկանում է, որպեսզի «Յուվեն» գնի իր տրանսֆերը
14:00 Ալեքսը ցանկանում է, որպեսզի «Յուվեն» գնի իր տրանսֆերը |
«Յուվենտուսը» ցանկանում է իր պաշտպանության կենտրոնն ուժեղացնել «Չելսիի» բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքսի տեղափոխությամբ: Ֆուտբոլիստն ինքը ևս դեմ չէ միանալ «Ծեր Սինյորային»: «Ես տեղյակ եմ, որ «Յուվենտուսը» հետաքրքրվում է ինձանով, սակայն կարծում եմ` նրանք ցանկանում են ինձ վերցնել վարձավճարով, սակայն դա չի կարող լինել իրական այլընտրանք իմ և «Չելսիի» համար»,-Sky Sport 24-ի հետ զրույցում նշել է Ալեքսը:
«Իմ գործակալը կապ է հաստատել «Յուվենտուսի» հետ: Ես արդեն 29 տարեկան եմ, և իմ տեղափոխությունը հիանալի հնարավորություն է : Ես միշտ ցանկացել եմ խաղալ Իտալիայում և հուսով եմ` իմ երազանքն իրականություն կդառնա մինչ կարիերայիս ավարտը»: «Երբ ես խոսում էի իմ գործակալի հետ, նրան ասացի, որ «Յուվեն» հիանալի հնարավորություն է ինձ համար: Այժմ, այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է «Յուվեից», որը պետք է համաձայնության գա «Չելսիի» հետ: Սակայն չեմ կարծում` «Չելսին» համաձայնի վարձավճարով տարբերակին»,-նշել է բրազիլացի պաշտպանը:
|
|
Просмотров: 448 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|