Главная » 2011 » Август » 18 » Արտակ Ալեքսանյանը հեռացավ Փյունիկից
17:53 Արտակ Ալեքսանյանը հեռացավ Փյունիկից |
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արտակ Ալեքսանյանը հեռացել է Երևանի «Փյունիկից»։ Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի հետ փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը։ Արտակը մեկնել է Ռուսաստան։
խաղացողը տարաձայնություններ է ունեցել «Փյունիկում», ինչի պատճառով էլ հրաժարվել են նրա ծառայություններից։ Ալեքսանյանը ներկայումս մոտ է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ակումբներից մեկի հետ պայմանագիր կնքելուն։
Արտակ Ալեքսանյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Մոսկվայի «Սպարտակի» մարզադպրոցում, իսկ 2009թ. տեղափոխվել է «Փյունիկ», որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է Եկատերինբուրգի «Ուրալ»։ Ռուսական ակումբում Ալեքսանյանը ծանր վնասվածքի պատճառով բավական քիչ ժամանակ անցկացրեց, իսկ 2011թ. հունվարին կրկին վերադարձավ «Փյունիկ»։
Ալեքսանյանը Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում հանդես գալու փորձ ունի։ Բացի այդ, ֆուտբոլիստը նշել է նաև իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկից» հեռացել էին նաև Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և Էդգար Մանուչարյանը։ Առաջին 3-ը տեղափոխվել են Դոնեցկի «Մետալուրգ», իսկ Մանուչարյանը վարձավճարով հանդես է գալու Եկատերինբուրգի «Ուրալում»։
|
|
Просмотров: 587 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|