«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին, մեկնաբանելով Ամաուրիի՝ «Յուվենտուսից» հավանական վերադարձի մասին լուրերը, նշել է, որ սիցիլիական ակումբն արդեն իսկ ուժեղ հարձակման գիծ ունի, հաղորդում է Championat.com-ը։
«Մենք հզոր ու ամբողջական հարձակման գիծ ունենք։ Մեր շարքերում են Աբել Էրնանդեսը, Մաուրիսիո Պինիլյան, ովքեր Ամաուրիից ավելի ուժեղ են։ Եթե երկուսն էլ լավ մարզավիճակում լինեն, ապա մենք անկասելի կլինենք։
Կարծում եմ՝ մենք կարող ենք հաջող հանդես գալ առանց նոր ձեռքբերումների»,- Ձամպարինիի խոսքերն է մեջբերում Live Sicilia-ն։
Հիշեցնենք, որ անձամբ Ամաուրին վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ «Պալերմո» նույնիսկ զգալի ցածր աշխատավարձով։