Главная » 2011 » Август » 8 » Դավիթ Հակոբյանը փորձաշրջան կանցնի Ցյուրիխում
14:04 Դավիթ Հակոբյանը փորձաշրջան կանցնի Ցյուրիխում |
Գյումրիի «Շիրակի» 18-ամյա կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղ փորձաշրջան կանցնի տեղի համանուն թիմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Հակոբյանը հանդիսանում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ։
«Շիրակ» և «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Դավիթ Հակոբյանը մեկ շաբաթ կմարզվի շվեյցարական ակումբում և կմասնակցի ստուգողական հանդիպման։
Եթե Հակոբյանը հաջող փորձաշրջան անցնի «Ցյուրիխում», ապա ձմռանը կտեղափոխվի շվեյցարական ակումբ, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանը Շվեյցարիայում արդեն փակվել է։
Հիշեցնենք, որ «Ցյուրիխում» նախկինում ելույթ է ունեցել գյումրեցի Արթուր Պետրոսյանը, ով Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Պետրոսյանը ներկայումս մարզում է «Ցյուրիխի» մինչև 18 տարեկանների թիվը, որը Շվեյցարիայի գործող չեմպիոնն է։
|
|
Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ |
Просмотров: 536 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|