Главная » 2011 » Август » 12 » Էդգար Մանուչարյանը վարձավճարով տեղափոխվեց Ուրալ
22:52 Էդգար Մանուչարյանը վարձավճարով տեղափոխվեց Ուրալ |
Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն այսօր «Փյունիկի» կազմում անցկացրեց իր վերջին մարզումը։ Ֆուտբոլիստը պատրաստվում է մեկնել Եկատերինբուրգ և մեկ տարի վարձավճարով հանդես գալ տեղի «Ուրալի» կազմում։ Վերջինս Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում ընթանում է 5-րդ հորիզոնականում։
Այս մասին տեղեկացնում է "Փյունիկի" պաշտոնական կայքը։
«Ուրալում» ներկայումս ելույթ են ունենում նաև հայազգի ֆուտբոլիստներ Նիկոլայ Սաֆրոնիդին և Դենիս Թումասյանը։ Նախորդ մրցաշրջանում այս թիմում էր նաև Արտակ Ալեքսանյանը, ով այժմ հանդիսանում է «Փյունիկի» ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Մանուչարյանը կարիերան սկսել է «Փյունիկում», ապա 2005թ. տեղափոխվել է հոլանդական «Այաքս», որտեղից հետագայում վարձավճարով տեղափոխվել է "Հարլեմ", ապա` "Ալպերդորն":
|
|
Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ |
Просмотров: 598 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|