Главная » 2011 » Август » 8 » Իլյասու Շիլա. Հայաստանում ժողովուրդը շատ բարեհամբույր է և սիրալիր
22:15
Իլյասու Շիլա. Հայաստանում ժողովուրդը շատ բարեհամբույր է և սիրալիր

Դիլիջանի «Իմպուլսի» պաշտոնական կայքը զրուցել է թիմի նորեկ Իլյասու Շիլայի հետ, ով նախկինում հանդես է եկել Գանայի ազգային հավաքականում։

- Տեղյա՞կ էիր, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող միակ ֆուտբոլիստն ես, որ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին:


- Ճիշտն ասած տեղյակ չէի, սակայն շատ հաճելի է:


–Ինչպիսի՞ն են Հայաստանից ու հայկական ֆուտբոլից ստացած առաջին տպավորությունները:


- Առաջին տպավորություններս շատ լավն են, ժողովուրդը շատ սիրալիր և բարեհամբույր է, իսկ հայկական ֆուտբոլը ինձ շատ է դուր գալիս: Այստեղ առավել մեծ ուշադրություն են դարձնում ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստվածության վրա և այդ պատճառով հայ ֆուտբոլիստները տեխնիկապես առավել լավ են պատրաստված:


–Ի՞նչ գիտեիր Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին մինչև Հայաստան գալդ:


- Ճիշտն ասած ես Ռուսաստանում հանդես գալու տարիներին լսել էի Հայաստանի մասին, բայց հայկական ֆուտբոլից այդքան էլ տեղեկացված չեմ:


–Ինչպե՞ս հայտնվեցիր "Իմպուլսում", և ինչո
՞ւ ընտրեցիր հենց Հայաստանում հանդես գալու տարբերակը:


- Ռուսաստանի պրեմիեր լիգայի "Սատուրն" թիմում հանդես գալիս 2008թ-ին ծանր վնասվածք ստացա, իսկ այնուհետև մեկնեցի Գերմանիա, որտեղ վիրահատության ենթարկվեցի, ինչից հետո տեղափոխվեցի Գանա, որտեղ էլ մոտ 6 ամիս վերկանգնվում էի: Այնուհետև մարզվում էի Գանայի բարձրագույն խմբի առաջնության "Ռեալ Տամալե Յունայթեդ" թիմում: Իսկ "Իմպուլսում" հանդես գալ ինձ խորհուրդ տվեց իմ գործակալը: Նշեմ, որ ես "Իմպուլսում" համաձայնվեցի հանդես գալ այն պատճառով, որ այս թիմը հնարավորություն ունի ՀՀ առաջնությունում պայքարելու մրցանակային տեղերի համար, որից հետո հնարավորություն կունենա մասնակցել եվրագավաթների խաղարկությանը: Եվ դրա համար էլ կարծում եմ՝ "Իմպուլսը" ինձ համար եվրոպական ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու ցատկահարթակ կհանդիսանա:


–Ի՞նչ համեմատության եզրեր կան Գանայի և Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների միջև:


- Հայաստանի առաջնությունում ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված, իսկ Գանայի առաջնությունում ավելի շատ անգլիական ֆուտբոլի նման' ֆիզիկապես: Սակայն, ըստ իս, Գանայի ազգային առաջնությունը ավելի բարձրակարգ է:


–Ի՞նչ տպավորություն է թողնում "Իմպուլսը", և ըստ քեզ Գանայի առաջնությունում ո՞ր տեղերի համար կարող էր պայքարել:


- Շատ լավ թիմ է, կազմակերպված, գրագետ ֆուտբոլ է խաղում: Կարծում եմ՝ "Իմպուլսը" Գանայի ազգային առաջնությունում կարող էր պայքարել 3-8-րդ տեղերի համար (նկատենք, որ Գանայի բարձրագույն խմբում հանդես են գալիս 16 թիմեր):


–Ի՞նչ լեզվով ես հաղորդակցվում "Իմպուլսի" մարզիչների ու ֆուտբոլիստների հետ: Կա՞ն արդյոք լեզվական խոչընդոտներ: Ո՞ւմ հետ ես "Իմպուլսում" ավելի հեշտ լեզու գտնում, ո՞ւմ հետ ես հասցրել ավելի շատ մտերմանալ:


- "Իմպուլսի" գլխավոր մարզչի հետ հաղորդակցվում եմ հիմնականում անգլերենով, իսկ ֆուտբոլիստների հետ' անգելերենով և ռուսերենով: Այնպես, որ լեզվական որևէ խոչընդոտներ չկան: Թիմում առավել մտերիմ եմ Ջուլիանո Խիմենեսի հետ, ում հետ միասին հանդես եմ գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում:


–Գանայում, ո՞ր ակումբում ես սկսել մարզական կարիերադ, և ընդհանարապես ո՞ր ակումբներում ես խաղացել:


- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից իմ հայրենի Տամալե քաղաքի "Ռեփուբլիկան" ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ պրոֆեսիոնալ կարիերաս 2002թ.-ից սկսել եմ "Քինգ Ֆաիսալ Բաբես" ակումբում, որը հանդես է գալիս Գանայի բարձրագույն խմբում (այս թիմի կազմում դարձել եմ 2004թ. բրոնզե մեդալակիր և մասնակցել եմ Աֆրիկայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը), իսկ այնուհետև 2005թ-ից տեղափոխվել եմ "Ասանտե Կոտոկո" ակումբ, որի կազմում դարձել եմ Գանայի չեմպիոն: 2006-2008թթ. ելույթներ եմ ունեցել Ռուսաստանի պրիմեր լիգայի առաջնության մասնակից Ռամենսկոյի <<Սատուրն>> ակումբում:


–Հիշո՞ւմ ես Գանայի ազգային հավաքականում առաջին ելույթդ (երբ էր, ու ո՞ր ընտրանու հետ էիք խաղում): Ո՞ր ակումբում խաղալիս և, ո՞ր մարզչի կողմից ես հրավիրվել ազգային հավաքական:


- Առաջին անգամ ազգային հավաքական եմ հրավիրվել "Ասանտե Կոտոկո" թիմում հանդես գալու ժամանակ, երբ ազգային հավաքականի մարզիչն էր սերբ մասնագետ Ռադոմիր Ջուկովիչը: Նորամուտս ազգային ընտրանիում եղել է 2005թ. Աֆրիկայի գավաթի խաղարկության շրջանակներում Զամբիայի հավաքականի հետ մրցամարտում:


–10 հանդիպում ես անցկացրել Գանայի ազգային հավաքականի կազմում: Քեզ համար, ո՞րն է դրանցից ամենահիշարժանը, և ինչո՞ւ:


- Այդ հանդիպումներից ամենահիշարժանը թերևս 2006թ. Մունդիալում Չեխիայի հավաքականի հետ խաղն է, որտեղ մենք ամբողջ թիմով գերազանց խաղացինք և հաղթեցինք 2:0 հաշվով:


–2006թ. Գերմանիայում Գանայի հավաքականի կազմում մասնակցել ես աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարին: Այստեղ քեզ բախտ է վիճակվել խաղալ աշխարհի բազմակի չեմպիոններ Բրազիլիայի և Իտալիայի, ինչպես նաև Չեխիայի ու ԱՄՆ-ի հավաքականների հետ: Ինչպիսի՞ն են այդ ստուգատեսից մնացած հիշողությունները:


- Մունդիալ 2006-ը ես երբեք չեմ մոռանա, քանի որ այդ ժամանակ խաղացել եմ այնպիսի հանրաճանաչ ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են' Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Զե Ռոբերտոն, Պոբորսկին, Կլեմեն Դեմփսին և այլոք: Որոնց դեմ խաղալը ոչ միայն մեծ հաճույք ու բավականություն էր, այլ նաև ինձ ահռելի փորձ տվեց:


–2006թ. աշխարհի գավաթի խաղարկությունից հետո փորձաշրջան ես անցել անգլիական հանրահայտ "Արսենալ" և "Բլեքբեռն" ակումբներում, էլ ի՞նչ երկրների ակումբներ են հետաքրքություն ցուցաբերել քո նկատմամբ:


- Մունդիալում ունեցած հաջող ելույթներից հետո իմ ծառայություններով սկսեցին հետաքրքվել եվրոպական մի շարք առաջատար ակումբներ, այդ թվում՝ Լոնդոնի "Արսենալը", "Բլեքբեռնը", ֆրանսիական "Լիոնը" և հունական "Օլիմպիակոսը":


–Փորձաշրջան անցար Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում բայց ի վերջո հայտնվեցիր Ռուսաստանում, այն ժամանակների համար բավական խոշոր արժեքով' 1մլն. եվրոյով քո տրանսֆերը գնեց ՌԴ-ի պրիմեր լիգայի առաջնության մասնակից Ռամենսկոյի "Սատուրնը": Ինչպիսի՞ն են ռուսական ֆուտբոլից ստացած քո տպավորությունները:


- Ճիշտ է, վերոհիշյալ թիմերում հաջող փորձաշրջան անցա, սակայն առավել շահավետ եղավ Ռուսաստանի "Սատուրն" թիմից ստացած առաջարկը, և ես 2006-ին տեղափոխվեցի Ռուսաստան: Շատ լավ տպավորություններ ունեմ ռուսական ֆուտբոլից, որի առաջնությունը, ըստ իս, Եվրոպայում 7-րդ տեղն է զբաղեցնում: Ափսոս միայն, որ այնտեղ ծանր վնասվածք ստացա և որոշ ժամանակով շարքից դուրս մնացի:


–Հայաստան գալուց առաջ ուրիշ երկրների ակումբներից հրավերներ ստացե՞լ ես:


- Հայաստան գալուց առաջ այլ երկրների ակումբներից կոնկրետ առաջարկներ չեմ ստացել:


–Հույս ունե՞ս, որ երբևէ կրկին կհրավիրվես Գանայի ազգային հավաքական, թե՞ հիմա նոր սերունդ է եկել, ու հավաքականում տեղ գտնելը արդեն դժվար կլինի:


- Անշուշտ հույսս չեմ կորցրել, որ "Իմպուլսում" հաջող հանդես գալու դեպքում կգրավեմ Գանայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանովիչի ուշադրությունը և կրկին կհրավիրվեմ հավաքական: Գանայի այժմյան ընտրանին համալրված է և՛ փորձառու, և՛ երիտասարդ ֆուտբոլիստներով:


–Քո ամենասիրելի առաջնությունը, ակումբը, ֆուտբոլիստը, հավաքականը և մարզիչը:


- Առաջնությունը' Իսպանիայի պրիմերան, ակումբը' Լոնդոնի "Արսենալը", ֆուտբոլիստը' Սամուել Էտո՛Օն,
հավաքականը` Իսպանիան, մարզիչը` Ժոզե Մոուրինյոն:


Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | Просмотров: 586 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.