Главная » 2011 » Август » 16 » Կառլոս Էդուարդոն հետաքրքրել է Յուվենթուսին
12:02 Կառլոս Էդուարդոն հետաքրքրել է Յուվենթուսին |
Թուրինի "Յուվենթուսը" մտադիր է պայքարել Կազանի "Ռուբինի" բրազիլացի հարձակվող Կառլոս Էդուարդոյին ձեռք բերելու համար:
"Ծեր սինյորայի" գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան վստահ է, որ 24-ամյա ֆուտբոլիստը կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը, տեղեկացնում է Calcioline.com կայքը:
"Յուվենթուսը" մտադիր է շուտով բանակցություններ սկսել կազանյան ակումբի հետ` բրազիլացի ֆուտբոլիստին վարձավճարով` այնուհետեւ նաեւ նրա ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի ամռանը Էդուարդոն դարձավ "Ռուբինի" պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը (մոտ 20 մլն. եվրո)` ռուսական ակումբի հետ կնքելով 4-ամյա պայմանագիր: "Ռուբինի" կազմում բրազիլացի ֆուտբոլիստն անց է կացրել 8 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
|
|
Просмотров: 553 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|