Главная » 2011 » Август » 22 » Կոնտեն, Լիխշտայները և Կիելինին մեկնաբանում են «Միլանի» հետ հանդիպումը
18:12
Կոնտեն, Լիխշտայները և Կիելինին մեկնաբանում են «Միլանի» հետ հանդիպումը
«Մենք գիտենք, որ պետք է առաջընթաց գրանցել»,-Բերլուսկոնիի գավաթի ավարտից հետո նշել է «Ծեր Սինյորայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն,-«Դա նորմալ է, քանի որ մեր աշխատանքը դեռ շարունակվում է: Ցանկանում եմ առանձնացնել այն, թե ինչպես թիմն արձագանքեց երկրորդ խաղակեսում: Կարծում եմ` ոչ ոքին ավելի արդար արդյունք կլիներ: Ուդինեում կայանալիք հանդիպումից առաջ չեմ անհանգստանում, քանի որ թիմն աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում»:

Անդրադառնալով Արտուրո Վիդալին` Կոնտեն նշել է, որ Վիդալն առայժմ պատրաստ է խաղալ միայն 20 րոպե: «Ձախ թևում նա կարողանում է հիանալի տեղաշարժվել` շնորհիվ իր ճարպիկության: Պետք է հիշել, որ նա վերջերս է միացել մեզ և նոր է սկսել մարզումները թիմի հետ, որը ցանկանում է հաջողության հասնել»:

Խաղից ստացված տպավորություններով է կիսվել նաև թուրինցիների նորեկ պաշտպան Շտեֆան Լիխտշտայները.

«Ուզինեում մեզ պետք է այն «Յուվեն», որը տեսանք երկրորդ խաղակեսում: Չպետք է քեզ թույլ տաս թուլանալ նման խաղերում: Պետք է ամենասկզբից խաղայինք այնպես, ինչպես երկրորդ խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք ավելի ագրեսիվ էին, և արդյունքն ակնհայտ է»:

«Յուվեի» մյուս պաշտպանը` Ջորջիո Կիելինին իր հիասթափություն է հայտնել «Միլանի» հետ խաղի արդյունքից:

«Երբ «Միլանը» չափից շատ տարածք է ստանում, ապա նա պատժում է մրցակցին, քանի որ հիանալի թիմ ունի, ինչն ապացուցեց այսօրվա գոլերով: Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում մեր տրամադրվածությունը թույլ տվեց մեզ վերադառնալ խաղին, և ես համարում եմ, որ խաղավերջում կարող էինք ոչ ոքի գրանցել: Ցավալի է, պարտվելը միշտ էլ վատ է, սակայն երկրորդ խաղակեսում ցույց տված խաղը թույլ կտա մեզ հանգստանալ Ուդինե մեկնելուց առաջ: Ակնհայտ է, որ այնքան էլ ցանկալի չէ մեկնարկում հանդիպել Ֆրիուլիի թիմի հետ, որը հիանալի մարզավիճակում է գտնվում և պայքարում է Չեմպիոնների լիգայում: Սակայն մենք հենց սկզբից մեզ ամբողջովին կնվիրենք խաղին»,-նշել է իտալացի պաշտպանը:

Просмотров: 481 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.