Главная » 2011 » Август » 17 » Լեգեոներները սկսել են հրավերներ ստանալ
13:50 Լեգեոներները սկսել են հրավերներ ստանալ |
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մի մասն արդեն հրավեր է ստացել նախապատրաստվելու սեպտեմբերի 2-ին և 6-ին կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հանդիպումներին։ Լիտվայի հետ հանդիպումը բաց թողած Ռոբերտ Արզումանյանն («Յագելոնիա», Լեհաստան) արդեն հրավեր է ստացել, ինչի մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Արզումանյանը Կաունասում կայացած մրցավեճի ընթացքում դեռ ապաքինվում էր, ուստի չէր կարող դուրս գալ ասպարեզ։ Հրավեր են ստացել նաև մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը։
Այս մասին տեղեկանում ենք ակումբների պաշտոնական կայքերից։
|
Просмотров: 509 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Наш опрос |
|
Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|