Главная » 2011 » Август » 11 » Լիտվա-Հայաստան. գնահատականներ
13:10
Լիտվա-Հայաստան. գնահատականներ

Կաունասում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը խոշոր 0։3 հաշվով զիջեց Լիտվայի ընտրանուն, որը Եվրոպայի ուժեղագույն հավաքականների թվին երբեք չի դասվել։  «Սպորտ-12»-ը 10 բալանոց համակարգով գնահատականներ է տվել Հայաստանի հավաքականի խաղացողներին։

Կարեն Իսրայելյան - 4.0

Հանդիպումը ցույց տվեց, որ նման երիտասարդ դարպասապահի, ով նույնիսկ երիտասարդական հավաքականում հանդես գալու փորձ չունի, չի կարելի վստահել ազգային հավաքականի դարպասը։ Իսրայելյանի համար նման հանդիպումները ոչ թե կարող են օգտակար լինել, այլ հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ մեկ ամիս առաջ էլ Իսրայելյանը Չեմպիոնների լիգայում 9 գնդակ ընդունեց երկու հանդիպումների արդյունքում և հոգեբանական առումով նա այժմ ամենալավ վիճակում չէ։ Անհասկանալի է նաև, թե ինչու պետք է երիտասարդ դարպասապահը ազգային հավաքականի հաշվին փորձ ձեռք բերի։ Սովորաբար ազգային հավաքականում լինում են փորձարկումներ այլ դիրքերում, իսկ դարպասապահի դիրքն անկասելի է, քանի որ այստեղ յուրաքանչյուր սխալ ծանր հետևանքներ է ունենում։ Ավելորդ է նշել, թե որքան մեծ է դարպասապահի դերը ֆուտբոլում։  

Սարգիս Հովսեփյան- 4.5
Հայաստանի հավաքականի ավագը շարունակում է ավելացնել խաղերի քանակն ազգային թիմում և բարելավում է իր ռեկորդային ցուցանիշը, բայց դա ոչինչ չի տալիս մեր ընտրանուն կոնկրետ խաղադաշտում։ Թերևս եթե կար դիրք, որտեղ կարելի  էր փորձարկումներ անել, ապա դա հենց Հովսեփյանի աջ եզրն էր։ 

Վարազդատ Հարոյան-3.0
Ավելի վատ նորամուտը հնարավոր չէր պատկերացնել Հարոյանի համար։ Երկրորդ խաղակեսի առաջին հատվածում Վարազդատը կարմիր քարտ ստացավ 0։1 հաշվի ժամանակ, երբ հանդիպումը փրկելու իրական հնարավորություններ կային, բայց 10 հոգով Հայաստանի խաղն ամբողջովին քանդվեց, որի արդյունքը եղան 2-րդ և 3-րդ գոլերը։ Հարոյանը րոպեների ընթացքում 2 դեղին ստացավ։ Առաջին դեպքում նա չէր հասցնում մրցակցի խաղացողի հետևից և կոպտորեն գցեց։ Այս դեղինն արդարացված կարելի է համարել, քանի որ լիտվացի ֆուտբոլիստը դուրս էր գալիս նպաստավոր դիրք։ Իսկ ահա երկրորդ դեղին քարտը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ, ունենալով զգուշացում, Հարոյանը կոպիտ սահընկում կատարեց մրցակցի կիսադաշտում, երբ վտանգավոր ոչինչ չկար։ 

Հրայր Մկոյան-5.0
Իր լավագույն հանդիպումը չանցկացրեց Մկոյանը, ով խփած երրորդ գոլում մեղքի իր բաժինը ուներ։ Հիմնականում այս դրվագը ստվերեց նրա խաղը։ Արզումանյանի բացակայության պայմաններում չկարողացավ դառնալ պաշտպանության առաջատար և վստահություն հաղորդել անփորձ խաղընկերոջը՝ Հարոյանին։

Լևոն Հայրապետյան-6.5
Հավաքականի պաշտպանության միակ ֆուտբոլիստն է, ով լավ տպավորություն թողեց։ Գրագետ խաղ ցուցադրեց Հայրապետյանը և նրա խաղում կայուն աճ է նկատվում վերջին ամիսներին։

Կառլեն Մկրտչյան-5.0
Զգացվեց, որ Մկրտչյանը խաղային պրակտիկա չունի։ Կառլենի գործողություններում բացակայում էր նրան բնորոշ վստահությունը։ «Մետալուրգում» վաղուց Մկրտչյանը հիմնական կազմում դուրս չի գալիս ասպարեզ և դա ցավալի հետևանքներ կարող է ունենալ տաղանդավոր կիսապաշտպանի համար։ 

Մարկոս Պիզելի-4.5
Օգտակար գործողությունների գործակիցն այս խաղում անհամեմատ ցածր էր։ Խաղում էր ուղղակի խաղալու համար, իսկ առաջին խաղակեսում, երբ հավաքականն արդեն գտել էր իր խաղը և փորձում էր հավասարեցնել հաշիվը, երկու անիմաստ հեռահար հարված կատարեց, որոնք ընդհանրապես վտանգ չէին պարունակում։ 

Հենրիխ Մխիթարյան-5.0
Մխիթարյանը հավաքականում իր վատագույն հանդիպումներից մեկն անցկացրեց, իսկ առաջին գոլի դրվագում հենց նրա հսկողության տակ գտնվող ֆուտբոլիստն անկյունայինի ժամանակ բացեց հաշիվը։ Մխիթարյանի վրա ծանրաբեռնվածությունը բավական մեծ է, նրանից շատ ավելին են պահանջում ներկայիս հավաքականում, իսկ դա բացասական ազդեցություն է թողնում նրա խաղի վրա։ Մխիթարյանը ներկայացնում է շատ ուժեղ ակումբ՝ հանձինս «Շախտյորի», արդեն Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ ունի, բայց միայնակ նա ոչինչ անել չի կարող։ Արդեն առաջին խաղը չէ, որ Մխիթարյանը հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես գալով՝ չի կարողանում ցուցադրել իր ողջ պոտենցիալը։

Էդգար Մալաքյան-4.5
Դժգույն հանդիպում անցկացրեց երիտասարդական հավաքականի խաղացողը։ Դեռ պատրաստ չէ հանդես գալ ազգային հավաքականում, ինչում համոզվել էինք դեռևս մարտին Ռուսաստանի հետ Երևանում կայացած մրցավեճում։ Դրանից հետո Մալաքյանը փայլեց երիտասարդական հավաքականի կազմում Մոնտենեգրոյի հետ մրցավեճում և, հավանաբար, դեռ պետք է որոշ ժամանակ շարունակի ելույթները երիտասարդականում, որ համարվի ազգային հավաքականի թեկնածու։

Արթուր Եդիգարյան-4.5
Փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, սակայն չկարողացավ կատարել իր անմիջական պարտականությունները։ Կենտրոնում լիտվացիներն իրենց լավ էին զգում հանդիպման վերջին 30 րոպեներին, ինչը նաև Եդիգարյանի անհաջող խաղի արդյունքն էր
։

Գևորգ Ղազարյան- 4.5
Որպես «Մետալուրգի» խաղացող նրա առաջին խաղը հավաքականում անհաջող ստացվեց։ Ռուսաստանի հետ կայացած հունիսի հետ հանդիպման համեմատ անճանաչելիորեն փոխվել էր Ղազարյանը։ Դժվար է ասել, թե որն էր նրա անատամ խաղի պատճառը։ Չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի սովորականից շատ ծանրաբեռնվածությունն է ազդել Գևորգի վրա։ 

Արթուր Սարկիսով-6.0
Հավաքականի կազմում նորամուտը նշած ֆուտբոլիստներից միակն էր, ով համեմատաբար լավ տպավորություն թողեց։ Խաղասկզբում այնքան էլ լավ չէր հասկանում խաղընկերներին, և դա բնական է։ Աստիճանաբար մերվեց ազգային թիմին և որոշակի սրություն առաջացավ նրա գործողություններում։ Պետք է ընդգծել նաև, որ Սարկիսովը վերջին շրջանում պաշտոնական հանդիպումների չէր մասնակցել, քանի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում ընդմիջում էր։

Յուրա Մովսիսյան-6.5
Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և անմիջապես աշխուժացրեց խաղն առջևի գծում։ Շատ մոտ էր նաև հաշիվը հավասարեցնելուն, բայց կորցրեց իրական պահը, որն ինքն էր ստեղծել։ 

Էդգար Մանուչարյան-6.0
Փոխարինման դուրս գալուց հետո ակտիվ էր և անընդհատ պատրաստ էր նետվել առաջ, բայց ոչ միշտ էր ստանում փոխանցումներ։

Արթուր Յուսպաշյան-Զավեն Բադոյան- առանց գնահատականի
Քիչ ժամանակ անցկացրին խաղադաշտում, ուստի զերծ կմնանք նրանց խաղին գնահատական տալ։


Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | Просмотров: 498 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.