Հայաստանի հավաքականը ժամանել է Կաունաս, որտեղ այսօր կշարունակի նախապատրաստվել վաղը Լիտվայի հետ կայանալիք խաղին։Լիտվայի մասին Լիտվայի հավաքականը հանդես է գալու առանց իր երկու ընդգծված առաջատարների՝ Մարիուշ Ստանկևիչուսի («Լացիո») և Թոմաս Դանիլևիչուսի։ Պաշտոնական վարկածում նշվում է, թե առաջինը վնասվածք ունի, բայց ես գտնում եմ, որ դա այդպես չէ։ Հունիսին նրանք երկուսով հայտարարեցին, թե ինչ են մտածում Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի, մարզիչների աշխատանքի մասին, և այդ պատճառով էլ նրանք հրաժարվել են ժամանել հավաքական։
Չի խաղալու նաև Դերվիդաս Չերնասը, ով Իսպանիայի և Չեխիայի հետ խաղերում դարձավ գոլերի հեղինակ։ Նա երկու դեղին քարտ ունի և բաց է թողնելու հաջորդ ընտրական հանդիպումը, իսկ մարզիչը հրավիրել է նրանց, ովքեր իրավունք ունեն մասնակցել սեպտեմբերին Լիխտենշտեյնի հետ կայանալիք խաղին։ Չերնասից բացի՝ մենք չունենք այլ հարձակվող, որը միջազգային հանդիպումների մեծ փորձ ունի»։
Հայաստանի մասին Հայաստանի մասին շատ բան չգիտենք։ Միայն կարելի է ասել, որ Հայաստանն էլ է հասունացել և կարողանում է խաղալ։ 10 տարի առաջ մենք անհամեմատ ուժեղ էինք, իսկ այսօր հարց է, թե ով է ումից ուժեղ։ Հայաստանը լրիվ այլ խաղ է խաղում՝ համեմատած ընտրական փուլում մեր մրցակիցների՝ Լիխտենշտեյնի, Չեխիայի կամ Շոտլանդիայի հետ։ Ոչ-ոք այդպես էլ չքննարկեց, թե ինչու է Լիտվան խաղում Հայաստանի հետ։
|