«Յուվենտուսը» երեկ, օգոստոսի 23-ին, իր առաջին մարզումն է անցկացրել Բերլուսկոնիի գավաթից հետո, փոխանցում է թուրինցիների պաշտոնական կայքէջը:
Թիմը նախ դիտել է «Միլանի» հետ հանդիպումը, մանրամասն վերլուծել այն, ապա մարզվել մարզասրահում: Այնուհետև «բիանկոներիները» մարզումը շարունակել են Վինովոյի խաղադաշտում:
Այստեղ թիմը ոչ ամբողջական խաղադաշտի վրա հանդիպում է անցկացրել 11-ն ընդդեմ 11-ի ձևաչափով: Հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Պացիենցան, Տոնին, Մարոնեն և Պիրլոն:
Մարզումներն ավարտվել են մարտավարական դասընթացով:
Այսօր «Յուվեն» կանցկացնի երկու մարզում: