Главная » 2011 » Август » 14 » Մեծ ծավալի աշխատանք կատարեցինք. Մարկիզիո
15:03 Մեծ ծավալի աշխատանք կատարեցինք. Մարկիզիո |
Եթե նոր «Յուվենտուսը» խաղը կառուցելու է դաշտի կենտրոնից, ապա Կլաուդիո Մարկիզիոնանկասկած օգտակար կլինի: Նրա խաղը Անդրեա Պիրլոի հետ կատարելագործվում է խաղից խաղ եւ անգամ «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ երկու կիսապաշտպաններն առանձնանում էին մյուս խաղացողներից:
«Յուվենտուսի» մարզադպրոցի սանը 90 րոպե անցկացրեց խաղադաշտում եւ խաղից հետո կիսվեց իր թիմի խաղից ունեցած տպավորություններով. «Թիմը լավ խաղ անցկացրեց եւ կատարեց մեծ ծավալի աշխատանք: ԱՄՆ-ում անցկացրած հանդիպումների համեմատ այս խաղում մեզ չհաջողվեց միշտ պահել գնդակը, որովհետև հակառակորդի խաղը լավ էր կազմակերպված: Մենք պետք է աշխատենք նրա վրա, որ աճենք որպես ֆուտբոլիստ, բայց ես համուզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել: Թիմը կատարում է մարզչի բոլոր կարգադրությունները, որպեսզի կարողանա մոտենալ առաջնությանը լավ մարզավիճակում», -կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:
Juventus.am
|
Просмотров: 464 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Наш опрос |
|
Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|