Главная » 2011 » Август » 10 » Միկան հրաժարվեց Էդնեյից և Լոպեսից
15:44 Միկան հրաժարվեց Էդնեյից և Լոպեսից |
Երևանի «Միկան» երկկողմ համաձայնությամբ խզել է Էդնեյ դե Օլիվեյրայի (Բրազիլիա) և Պեդրո Լոպեսի (Իսպանիա) հետ պայմանագրերը։ Այս մասին ArmSport.am-ին հայտնեցին «Միկայի» մամուլի քարտուղարությունից։
Երկու ֆուտբոլիստներն էլ չմասնակցեցին Հայաստանի առաջնության 17-րդ տուրի «Բանանցի» հետ հանդիպմանը, իսկ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում «Միկայի» սլովակ գլխավոր մարզիչ Յոզեֆ Բուբենկոն չթաքցրեց, որ դժգոհ է նրանց գործողություններից ուստի դուրս է թողել կազմից։
Մրցաշրջանի առաջին հատվածում այս ֆուտբոլիստները համարվում էին «Միկայի» հիմնական կազմի խաղացողներ, իսկ Էդնեյը թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն էր։
|
|
Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ |
Просмотров: 647 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|