Իտալական «Նապոլին», որն այժմ իր ուժերը կենտրոնացրել է «Վիլյառեալի» իտալացի հարձակվող Ջիուզեպե Ռոսիին ձեռք բերելու վրա, հետաքրքրված է նաև «բիանկոներիների» հարձակվող Վինչենցո Յակվինտայիծառայություններով, փոխանցում է Goal.com-ը:
Այս կապակցությամբ մեկնաբանությունով է հանդես եկել նաև Յակվինտայի գործակալԱնդրեա Դ’Ամիկոն:
«Մենք շփումներ չենք ունեցել «Նապոլիի» հետ, սակայն այն մեծ թիմ է և խաղալու է Չեմպիոնների լիգայում»,-նշել է Յակվինտայի գործակալը:
«Բանակցություններ չկան, դրանք սովորական բամբասանքներ են»,-հավելել է Դ’Ամիկոն:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Յուվե» էր տեղափոխվել «Ուզինեզեից»: