Главная » 2011 » Август » 9 » Ռաֆայել Նազարյան. Տեսադաշտում կան նոր ֆուտբոլիստներ
15:12
Ռաֆայել Նազարյան. Տեսադաշտում կան նոր ֆուտբոլիստներ

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հաջող է մեկնարկել Եվրո-2013-ի ընտրական մրցաշարի առաջին խաղում՝ սեփական հարկի տակ 4-1 հաշվով վստահ առավելության հասնելով Մոնտենեգրոյի իրենց հասակակիցների նկատմամբ:

 

Մեր երիտասարդականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 3-ին՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով Անդորրայի ընտրանու հետ, իսկ 3 օր անց հյուրընկալվելու է Չեխիային: ArmSport.am- ը  Հայաստանի երիտասարդական հավաքականի և "Բանանցի" գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին խնդրեց ներկայացնել, թե ինչպես է հավաքականը նախապատրաստվելու առաջիկա հանդիպումներին:


-Մինչև Անդորրայի հավաքականի հետ հանդիպումը ֆուտբոլիստները կխաղան իրենց թիմերում: Այդ ընթացքում ուսումնամարզական հավաք չի անցկացվի, քանի որ մեր ազգային հավաքականը օգոստոսի 10-ին ընկերական հանդիպում է անցկացնելու: Իսկ լիտվացիների հետ այդ խաղին ներգրավված են նաև երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ: Այդ պատճառով նպատակահարմար չհամարեցինք այս ժամանակահատվածում հավաք կազմակերպել:

 

Ընկերական հանդիպումից հետո՝ օգոստոսի 14-ին, 20-ին և 27-ին կայանալու են Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները, իսկ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասն ընդգրկված են իրենց թիմերի հիմնական կազմերում: Այնպես որ, լավագույն դեպքում հնարավոր էր միայն երկօրյա հավաքների անցկացումը:

 

Ճիշտ է, նախկինում նման կերպ վարվել ենք, սակայն այս անգամ նպատակահարմար գտանք, որ մեր ֆուտբոլիսներն իրենց թիմերի կազմերում հանդես գան և լիարժեք մասնակցեն առաջնության խաղերին: Իսկ ուսումնամարզական հավաք կկազմակերպվի օգոստոսի 30-ին' Անդորրա մեկնելուց  առաջ:


- Հայաստանի առաջնության վերջին տուրի՝ "Միկա"-"Բանանց" հանդիպմանը ձեր սաները հյուրերի դերում էին: Այս խաղում կային ֆուտբոլիստներ, ովքեր հնարավոր է առաջին անգամ հրավիրվեն հավաքական:


-Դրական տպավորություն թողեց "Միկայի" աջ եզրային Արեգ Ազատյանը: Նա բավական ակտիվ էր գործում, իսկ "Բանանցից"՝ Դավիթ Սուջյանը: Ճիշտ է, նա վնասվածքի պատճառով փոխարինվեց, սակայն մեր ուշադրության տակ է: Բայց դեռևս չեմ կարող հստակ ասել, որ նրանք կհրավիրվեն հավաքական: Առաջնության առաջիկա հանդիպումներում, եթե նրանք լավ խաղան, բնականաբար իրենց տեղը կունենան հավաքականում:


-Իսկ արտերկրում հանդես եկող մեր հայրենակից ֆուտբոլիստներից նոր թեկնածուներ չկա՞ն:


-Մենք մտադիր էինք թիմ հրավիրել 2-3 ֆուտբոլիստներ, ովքեր դրսում են խաղում: Մասնավորապես, ցանկանում էինք Ռուսաստանից հրավիրել Խորեն Բայրամյանին և Կարեն Հակոբյանին: Երկուսն էլ կիսապաշտպանական գծի խաղացողներ են: Խորենը հանդես է գալիս "Ռոստովում" և թիմի հիմնական կազմում մի քանի անգամ խաղացել է Ռուսաստանի  բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ Կարենը Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի խաղացող է: Մեր ցանկությունն էր, որ նրանք ժամանեին "Բանանց", որպեսզի տեղում ծանոթանայինք նրանց հնարավորություններին: Սակայն այս հարցում նրանց ակումբները չընդառաջեցին մեզ:


-Սակայն դա  հավանաբար չի՞ խանգարի, որ նրանք ընդգրկվեն երիտասարդական հավաքականում:


-Իհարկե, կձգտենք նրանց ներգրավել մեր հավաքականի կազմ: Սակայն այս դեպքում որոշակի խնդիրներ են առաջանում, ֆուտբոլիստների համար, քանի որ մեր հավաքականի կազմում խաղալու դեպքում, նրանք իրենց թիմերում լեգեոնական ֆուտբոլիստներ են համարվում, ինչն անցանկալի է ակումբներին: Իսկ պատճառն այն է, որ Ռուսաստանում լեգեոնականների սահմանափակում կա:


-Սեպտեմբերի 3-ին մեր մրցակիցն Անդորրայի հավաքականն է: Հավանաբար այս խաղից կարելի է ակնկալել 3 միավոր...


-Ցանկալի է, որպեսզի ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում 3 միավոր վաստակելու հոգեբանությամբ մտնեն խաղադաշտ: Եվ այս դեպքում պետք չէ մրցակիցներին տարբերակել: Ճիշտ է, անդորրացիները համարվում են մեր խմբի ոչ ամենաուժեղ թիմը և տանն անցկացրած 2 հանդիպումներում էլ պարտվել են, սակայն մրցակցին չպետք է թերագնահատել: Փորձը ցույց է տալիս, որ թերագնահատելու դեպքում հատուցումը շատ խիստ է լինում: Մենք պետք է կենտրոնացված գործենք ինչպես Անդորրայի, այնպես էլ՝ մեր մյուս մրցակիցների' Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի հավաքականների հետ հանդիպումներում:


-Անդորրայի հետ հանդիպումից 3 օր հետո մեր թիմն արտագնա խաղում հանդիպելու է չեխերի հետ, իսկ վերջինիս շատերը խմբի հաղթողի հիմնական հավակնորդ են համարում...


-Իրոք, բոլորին է հայտնի, որ այդ երկրի ֆուտբոլը բարձր մակարդակի է: Նրանք դեռևս այս շրջափուլում հանդիպումներ չեն անցկացրել, սակայն նրանց ներուժը բավական մեծ է: Յուրաքանչյուր մրցակցի հետ էլ կարելի է պայքարել և դրական արդյունքի հասնել: Անդորրացիների հետ խաղում հաղթանակի դեպքում, կարծում եմ, մեր տղաները լրացուցիչ ուժ կստանան նաև այդ մրցակցի դեմ դրական ելք ապահովելու համար:


Категория: ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ | Просмотров: 399 | Добавил: Juve-Krasic | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ [21]
Мини-чат
200
Наш опрос
ՈՎ Է ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Всего ответов: 13

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Создать бесплатный сайт с uCoz
    ManUcoz.Ru - это ресурс посвященный исключительно информации, касающейся футбольных трансферов. Наша цель - собрать воедино все основные трансферы футбола и слухи футболистов об их уходе с той или иной команды.