Главная » 2011 » Август » 14 » Շախտյորը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի
15:42 Շախտյորը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի |
Ֆուտբոլի Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Դոնեցկի "Շախտյորը" մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Դնեպրոպետրովսկի "Դնեպրի" հետ, որը շարունակում է լրջորեն ուժեղացնել իր կազմը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր "Շախտյորի" պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտում չհայտնվեց:
Նրա թիմը հաշվետու խաղում կարողացավ 3-1 հաշվով վստահ հաղթանակ տանել բավական լուրջ մրցակցի նկատմամբ:
Դոնեցկի "Շախտյորը" 16 միավորով շարունակում է գլխավորել Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Առաջնության 7-րդ տուրում "հանքափորներն" օգոստոսի 21-ին հյուրընկալելու են Մարիուպոլի "Իլյիչեւեցին":
|
Просмотров: 464 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Наш опрос |
|
Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|