Главная » 2011 » Август » 18 » ՇԻՐԱԿԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ ՅՈՐՈ ԼԱՄԻՆԷ ԼԻԻ ՀԵՏ
17:57 ՇԻՐԱԿԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ ՅՈՐՈ ԼԱՄԻՆԷ ԼԻԻ ՀԵՏ |
Երեկ Գյումրիի «Շիրակը» մինչև այս մրցաշրջանի վերջ պայմանագիր կնքեց 22-ամյա սենեգալցի կիսապաշտպան Յորո Լամինե Լիի հետ: Յորոն մինչեւ «Շիրակ» տեղափոխվելը հանդես էր գալիս սենեգալական «Նիարի Տալի» թիմում: Նա նաև 7 հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականի կազմում:
«Շիրակի» պաշտոնական կայքի հետ զրույցում Յորոն կիսվել է իր տպավորություններով. «Մինչ Հայաստան գալը ես երբեք չեմ լսեմ հայկական ֆուտբոլի մասին: Իմ գործակալը առաջարկեց ինձ ուժերս փորձել «Շիրակում» և ես համաձայնեցի: Ես երկու շաբաթ է ինչ այստեղ եմ, շատ բան չեմ կարող ասել հայկական ֆուտբոլի մասին, սակայն կասեմ, որ «Շիրակը» լավ թիմ է, և թիմակիցներս ինձ շատ ջերմ ընդունեցին: Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Հուսով եմ կկարողանամ օգնել թիմին դուրս գալ ճգնաժամից»:
|
Просмотров: 566 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Наш опрос |
|
Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|