«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է երեկ ուշ երեկոյան TIM գավաթից ստացված տպավորություններով, փոխանցում է թուրինցիների պաշտոնական կայքը:Անտոնիո Կոնտեն հաղթող է, իսկ հաղթողները երբեք չեն բավարարվում երկրորդ տեղով: Այս պատճառով էլ Կոնտեն հրաժարվեց արտահայտել իր հիացմունքը «Յուվեի» փայլուն խաղի վերաբերյալ: «Մենք պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել, քանի որ դա ուժեղանալու միակ ուղին է: Տղաների պատրաստվածությունը արժանի է գովասանքի, սակայ գիտենք` ճանապարհը երկար է»,-ասել է իտալացի մասնագետը: «Ինտերի» դեմ հանդիպման ժամանակ խաղի տեսանկյունից շատ լավ դրսևորեցինք մեզ, սակայն ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ կային խնդիրներ, քանի որ մրցակիցն ավելի բարձրահասակ էր»,-նշել է Կոնտեն և անդրադարձել նաև «Միլանի» հետ խաղին` առանձացնելով Վիդալին: «Նա մեզ հետ ընդամենը 2-3 օր է անցկացրել, սակայն այնքան արագ է ընկալել, թե մենք ինչպես ենք կառուցում խաղւ, որ ես ցնցված եմ: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով մեծ ավանդ ներդրեց երեկվա խաղում: Վիդալը դեռ պետք է ճանաչի իր թիմակիցներին, սակայն նա հիանալի ձեռքբերում է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Մարոտային ու Պարատիչիին»,-եզրափակել է «Յուվեի» մարզիչը: Juventus.am
|