Главная » 2011 » Август » 30 » Տրեզեգեն ընտրեց արաբական ակումբը
13:51 Տրեզեգեն ընտրեց արաբական ակումբը |
Ֆրանսիացի հարձակվող Դավիդ Տրեզեգեն, ով երկար տարիներ մեծ հաջողությամբ հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում, ըստ ամենայնի, կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրություններում, փոխանցում է The National-ը: 33-ամյա ֆուտբոլիստն առաջիկա մի քանի օրերի ընթացքում պայմանագիր կստորագրի «Բանի Յաս» թիմի հետ: Տրեզեգեի պայմանագիրը նախատեսված կլինի 1 տարվա համար, որի դիմաց վերջինս կստանա 1,7 մլն եվրո: «Բանի Յասի» ներկայացուցիչները հաստատել են, որ ֆրանսիացի հարձակվողն արդեն Աբդու Դաբիում է և բուժզննում է անցնում: Տրեզեգեի ծառայություններով հետաքրքրվում էին «Լացիոն», «Նապոլին», «Վոլֆսբուրգը», «Անժին», «Թերեքը» և այլ թիմեր:
Նշենք, որ Տրեզեգեն «Յուվեի» կազմում հանդես է եկել 2000-2010 թվականներին` դառնալով ակումբի ամենաարդյունավետ լեգեոները: Վերջինս սև-սպիտակ մարզաշապիկը հագել է 320 անգամ և դարձել 171 գոլի հեղինակ: Juventus.am
|
|
Просмотров: 770 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|