Главная » 2011 » Август » 13 » Վարգա՞ս, Ֆարֆա՞ն, թե՞ Ռիբերի (տրանսֆերներ)
18:25 Վարգա՞ս, Ֆարֆա՞ն, թե՞ Ռիբերի (տրանսֆերներ) |
«Յուվենտուսը» նորից հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ, փոխանցում է Sky Sport Italia-ն:
«Յուվեն» այժմ ակտիվ որեն փնտրում է ձախ թևն ուժեղացնելու տարբերակներ: Թուրինցիների ուշադրության կենտրոնում են «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Մանուել Վարգասն ու «Շալկեի» կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը: «Ծեր Սինյորայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է նաև թիմի կազմում տեսնել Ռիբերիին: Իտալական լրատվամիջոցի փոխանցմամբ, «Յուվեի» համար բավական բարդ կլինի Ռիբերիի տեղափոխությունը, քանի որ մյունխենցիները չեն ցանկանում բաց թողնել իրենց լավագույն խաղացողներից մեկին: 28-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է 2015 թվականին: Juventus.am
|
Просмотров: 535 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Наш опрос |
|
Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|