Главная » 2011 » Август » 15 » Վիդալի, Վուչինիչի և Լիխտշտայների տեղափոխությունները` Goal.com-ի լավագույն 20-ում
13:54 Վիդալի, Վուչինիչի և Լիխտշտայների տեղափոխությունները` Goal.com-ի լավագույն 20-ում |
Հայտնի Goal.com ֆուտբոլային կայքի խմբագրականում կազմել են այս ամառվա 20 լավագույն տեղափոխությունները:
20 լավագույններ տրանսֆերների շարքում երեքը «Յուվեի» ձեռքբերումներն են: Մասնավորապես, լավագույն 20-ի 4-րդ տեղում է հայտնվել է Արտուրո Վիդալի տեղափոխությունը Բայերի «Լևերկուզենից» «Յուվենտուս»: «Կոլո Կոլո»-ի նախկին ֆուտբոլիստը Թուրին է ժամանել Բունդեսլիգայում լավ մրցաշրջաններ անցկացնելուց հետո: «Յուվեին» միանալով` 24-ամյա պաշտպանողական ոճի կիսապաշտանը կարող է իրենց դրսևորել որպես լավագույններից մեկը Եվրոպայում իր դիրքում»,-նշվում է կայքում: 14-րդ տեղում է «Լացիոյի» արդեն նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայների տեղափոխությունը Թուրին: «Շվեյցարիայի ազգային հավաքականի խաղացողը կարող է զգալի ուժեղացնել «Յուվեի» պաշտպանության թևերը, ինչի հետ վերջին երկու տարիներում թուրինցիները լուրջ խնդիրներ ունեին»: 19-րդ տեղում հայտնվել է Միրկո Վուչինիչի տեղափոխությունը «Ռոմայից» «Յուվենտուս», ում մասին գրված է. «Լուիս Էնրիկեի ու նրա հետևից Բոյան Կրկիչի` «Ստադիո Օլիմպիկոյում» հայտնվելուց հետո Վուչինիչի հնարավորությունները զգալի քչացան: «Յուվեն» Վուչինիչի համար շատ հարմար ժամանակի ձեռք բերեց նրան: Այժմ նա մաս կկազմի Կոնտեի հարձակողական գծին»: Ցուցակին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Juventus.am
|
|
Просмотров: 505 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|