Главная » 2011 » Август » 17 » «Յուվեն» կենտրոնացել է Պերոտիի տեղափոխության վրա (տրանսֆերներ)
23:42 «Յուվեն» կենտրոնացել է Պերոտիի տեղափոխության վրա (տրանսֆերներ) |
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է «Սևիլիայի» արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Պերոտիին որպես ձախ թևի ուժեղացման հիանալի տարբերակ, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը: «Յուվեն» արդեն երկար ժամանակ փնտրում է ձախ կիսապաշտպանի: «Լիոնի» և «Համբուրգի» խաղացողներ Միշել Բաստոսին և Էլյերո Էլիայի ձեռք բերելու անհաջող փորձերից հետո թուրինցիներն իրենց ողջ ջանքերը կուղղեն «Սևիլիայի» եզրայինին ձեռք բերելուն: Հինգշաբթի օրը «Յուվեի» ներկայացուցիչները ներկա կգտնվեն Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք «Հանովեր»-«Սևիլիա» հանդիպմանը` տեսնելու 23-ամյա ֆուտբոլիստի խաղը: Պերոտիի պայմանագիրն իսպանական ակումբի հետ լրանում է 2015 թվականին: Վերջինիս ձեռքբերման համար «Յուվեն» ստիպված կլինի վճարել մոտ 10 մլն եվրո: Իտալական պարբերականը նաև հավելում է, որ թուրինցիները շարունակում են դիտարկել նաև «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Վարգասի թեկնածությունը:
|
|
Просмотров: 507 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|