Главная » 2011 » Август » 12 » Յուվենթուսի նոր թիրախը Ջեֆերսոն Ֆարֆանն է
22:54 Յուվենթուսի նոր թիրախը Ջեֆերսոն Ֆարֆանն է |
Թուրինի "Յուվենթուսը" շարունակում է հարձակվող փնտրել: Այն բանից հետո, երբ չհաջողվեց ձեռք բերել Էլյերո Էլիային, իտալական ակումբն այժմ կենտրոնացել է Գելզենկիրխենի "Շալկե-04"-ի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանի վրա:
Ֆարֆանի նկատմամբ թուրինցիներն սկսել էին հետաքրքրվել դեռեւս գարնանը, սակայն այդ ժամանակ բանակցություններն արդյունք չտվեցին:
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողն օգնեց "Շալկեին"` հասնելու մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչպես նաեւ նվաճելու Գերմանիայի գավաթը:
Գերմանական ակումբի հետ պերուացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2012թ.-ին, իսկ նոր պայմանագրի առաջարկությունը Ֆարֆանը մերժել էր, ինչն էլ` հնարավոր է, պատճառ կհանդիսանա նրան վաճառելու համար: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն. եվրո:
Եթե Ֆարֆանի տրանսֆերը կայանա, ապա պերուացի հարձակվողն ստիպված է լինելու մրցակցել Ալեսսանդրո Մատրիի, Վինչենցո Յակվինտայի, Ֆաբիո Կվալյարելլայի եւ Միրկո Վուչինիչի հետ:
|
|
Просмотров: 531 |
Добавил: Juve-Krasic
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| Наш опрос |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
|
|