«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ուժեղացնել իր թիմի կազմը «Սևիլյայի» կիսպաշտպան Դիեգո Պերոտիով։ Ինչպես հայտնում էCorriere dello Sport-ը, իսպանական թիմի մարզական տնօրեն Ռոման Ռոդրիգեսը արդեն ծանոթ է թուրինցիների առաջարկին՝ 10 միլիոն եվրո 23-ամյա արգենտինացու համար։
«Յուվենտուսում» կարծում են, որ «Սևիլյայի» ղեկավարությանը կգոհացնի առաջարկված գումարը՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն 50 անգամ ավելի շատ է այն գումարից, որը «Սևիլյան» վճարել է 2007թ. Պերոտայի համար, երբ ֆուտբոլիստը տեղափոխվել է արգենտինական «Դեպորտիվո Մորոնից»։
«Յուվենտուսի» տրանսֆերային մյուս նպատակն է ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանին